Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը, Բելլա Հադիդն ու մյուս մոդելները՝ Փարիզում Off White-ի ցուցադրությանը

16:05   2 մարտի, 2018

Փարիզում շարունակվում է նորաձևության շաբաթը, ու պոդիումի գլխավոր աստղը, ինչպես միշտ, Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրն է՝ Քայա Գերբերը։ Այս անգամ իր հավաքածուն է ներկայացրել Off White ապրանքանիշը։

Քայա Գերբերից բացի պոդիում են բարձրացել․  

Բելլա Հադիդը

Հեյլի Բոլդուինը

Ջոան  Սմոլսը

Գեղեցկուհիներին հետևում էր Աննա Վինտուրը:

Off White-ի նոր՝ West Village հավաքածուն միավորել է համարձակ գաղափարներ՝ բոդի կոստյում, զգեստ՝«երկուսը մեկում», կամ սև ջրասուզակի կոստյում, նաև մարզական լողազգեստի ու օրգանզայից թափանցիկ զգեստի համադրություններ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ WWD, REX, Shutterstock, Getty, Reuters, Splash



© NEWS.am STYLE