«Զզվացրել եք արդեն». Էլթոն Ջոնն ընդհատել է իր ելույթը երկրպագուների անվայել պահվածքի պատճառով

14:05   3 մարտի, 2018

Էլթոն Ջոնն անախորժ պատմության մեջ է հայտնվել։

70-ամյա երգիչը համերգ է տվել Լաս Վեգասում: Եվ ամեն ինչ հարթ էր ընթանում, քանի դեռ երգիչը համերգի վերջում երկրպագուներին չէր կանչել իր մոտ։ Որոշ երկրպագուներ, ըստ երևույթին, չափից գրգռված էին։ Նրանք խանգարել են երգչին՝ անընդհատ դիպչելով Էլթոնին, ինչն, ի վերջո, զայրացրել է նրան։ Երգիչը չի դիմացել ու զայրացած հեռացել է բեմից։

Ականատեսների խոսքով՝ իրենք լսել են, թե ինչպես է Էլթոն Ջոնը երկու անգամ ինչ-որ տղամարդու հայհոյել՝ ասելով. «Զզվացրեցիք արդեն։ Հեռու մնա ինձնից»։

Այն բանից հետո, երբ երկրպագուներին խնդրել են հեռանալ բեմից, փոփ արքան շարունակել է իր ելույթն ու  կատարել A Circle of Life երգը՝ «Առյուծ արքան» մյուզիքլից։

Աղբյուրը՝ The Mirror



© NEWS.am STYLE