«Կես գնով ռեցեպտներ». Մկոն հեգնել է դեղերի մասին նոր օրենքը

14:36   3 մարտի, 2018

Մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որով այսուհետ դեղեր կարելի է գնել բացառապես բժիշկի տված դեղատոմսով: Օրենքը բազմաթիվ քննադատությունների է արժանացել, իսկ սոցցանցերում մեմերի տարափ է սկսվել:

Մկրտիչ Արզումանյանը (Մկո) նույնպես անտարբեր չի անցել այս ամենի կողքով եւ իր Instagram-ում հետեւյալ գրառումն է արել թեմատիկ լուսանկարի ներքո.

«Կես գնով ռեցեպտներ։ Էստի՜ համեցեք»,- հեգնել է դերասանը:



© NEWS.am STYLE