Գարիկ Մարտիրոսյանի կնոջն ԱՄԷ-ում ծաղրել է պաղպաղակ վաճառողը

15:04   3 մարտի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հիմա ԱՄԷ-ում է, որտեղից երբեմն ուրախացնում է իր բաժանորդներին լուսանկարներով։ Օրերս Ժաննան լուսանկարվել է Դուբայի հայտնի երկնաքերի՝ Բուրջ- էլ-Արաբ շքեղ հյուրանոցի ֆոնին։

Իսկ ահա երեկ Գարիկի կինը որոշել է պաղպաղակ համտեսել ու թե ինչ է դրանից ստացվել՝ հրապարակել է իր Instagram-ում՝ տեսանյութի տեսքով։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

««Հաց ու զվարճանք» հռոմեական արտահայտությունը Դուբայում հնչում է որպես «Պաղպաղակ ու զվարճանք»»,- մակագրել է տեսահոլովակը Ժաննան։

Նշենք, որ Դուբայում Ժաննային ընկերակցում են Ալսուն ու Էլինա Ջանիբեկյանը։



© NEWS.am STYLE