Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն իրենց հարսանեկան արարողությանը հրավիրել են նաև շարքային քաղաքացիներին

17:35   3 մարտի, 2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը իրենց հարսանեկան արարողությանը կհրավիրեն ավելի քան 2,5 հազար Միացյալ Թագավորության շարքային քաղաքացի:

Արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին Լոնդոնի Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում, որին կմասնակցեն զույգի հարազատներն ու ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, ինչպես նաև շատ պաշտոնյաներ:

Եկեղեցուց հետո նորապսակները կառքով կանցնեն Վինձորի մկենտրոնական փողոցով, այս կերպ իրենց տոնին մասնակից կդարձնեն հարյուրավոր քաղաքացիների:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է անցած տարի:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ PA, AP



© NEWS.am STYLE