«Օսկար 2018». «Լավագույն ֆիլմ»՝ «Ջրի ձեւը»

08:59   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ջրի ձեւը»:

Գլխավոր արձանիկի համար պայքարում էին՝

«Անվանիր ինձ քո անունով»

«Մութ ժամանակներ»

«Դյունկերկ»

«Հեռու գնա»

«Լեդի Բյորդ»

«Անտեսանելի թել»

«Գաղտնի դոսյե»

«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»:

Լուսանկարը՝ PA



© NEWS.am STYLE