Մեգան Մարքլը կփոխի կրոնը

14:30   4 մարտի, 2018

Արքայազն Հարրիի հարսնացու դերասանուհի Մեգան Մարքլը կմկտրտվի, կփոխի իր կրոնը և կդառնա Անգլիական եկեղեցու հետևորդ, որի հոգևոր առաջնորդն է Քենթերբերիի արքեպիսկոպոսն է:

Նշենք, որ Մեգանը մեծացել է բողոքական ընտանիքում, հաճախել է կաթոլիկ դպրոց և ամուսնացած է եղել հրեայի հետ:

Մկրտության արարողությունը տեղի կունենա Քենսիգտոնյան պալատում՝ մարտ ամսին: Այն կանցկանցնի Քենթերբերիի արքեպիսկոպոսը:

Արքայազն Հարրիի հետ ամուսնության համար հարսնացուն պարտավոր չէ փոխել իր կրոնը, սակայն Մեգանը, ով մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի, Ելիզավետա 2-րդ թագուհու հանդեպ տածած, ով ի դեպ ղեկավարում է Անգլիական եկեղեցին ընդունել է կրոնը փոխելու որոշում:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը իրենց հարսանեկան արարողությանը հրավիրել են ավելի քան 2,5 հազար Միացյալ Թագավորության շարքային քաղաքացի:

Աղբյուրը՝ The Times



© NEWS.am STYLE