«Օսկար 2018». «Լավագույն ռեժիսոր»՝ Գիլյերմո դել Տորո

08:24   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց Գիլյերմո դել Տորոյին («Ջրի ձեւը»):

«Օսկարի» համար պայքարում էին՝

Քրիսթոֆեր Հոլանը՝ «Դյունկերկ»

Ջորդան Փիլը՝ «Հեռու գնա»

Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բյորդ»

Փոլ Թոմաս Անդերսոնը՝ «Անտեսանելի թել»

Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձեւը»:



© NEWS.am STYLE