«Օսկար 2018». «Լավագույն դերասան»՝ Գարի Օլդման

08:38   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Գարի Օլդմանը («Մութ ժամանակներ»):

Նրա մրցակիցներն էին՝

Տիմոտի Շալամեն՝ «Անվանիր ինձ քո անունով»

Դենիել Կալույան՝ «Հեռու գնա»

Դենզել Վաշինգթոնը՝ «Ռոման Իսրայել, Esq.»

Դենիել Դեյ Լյուիսը՝ «Անտեսանելի թել»:

Լուսանկարը՝ PA



© NEWS.am STYLE