«Օսկար 2018». «Լավագույն դերասանուհի»՝ Ֆրենսիս ՄակԴորմանդ

08:40   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

«Լավագույն դերասանուհի» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):

«Օսկարի» համար պայքարում էին՝

Սալի Հոքինսը՝ «Ջրի ձեւը»

Մարգո Ռոբինը՝ «Տոնյան՝ ընդդեմ բոլորի»

Սիրշա Ռոնանը՝ «Լեդի Բյորդ»

Մերիլ Սթրիփը՝ «Գաղտնի դոսյե»:

Լուսանկարը՝ PA



© NEWS.am STYLE