«Օսկար 2018». «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Էլիսոն Ջենի

07:50   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

Եվ այսպես, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացավ Էլիսոն Ջենին («Տոնյան՝ ընդդեմ բոլորի»):

«Օսկարի» համար պայքարում էին՝

Մերի Ջեյ Բլայջը՝ «Մադբաունդ ֆերման»

Լեսլի Մենվիլը՝ «Անտեսանելի թել»

Լորի Մետկաֆը՝ «Լեդի Բյորդ»

Օկտավիա Սփենսերը՝ «Ջրի ձեւը»:

Լուսանկարը՝ AFP, Getty



© NEWS.am STYLE