«Օսկար 2018». «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Սեմ Ռոքուել

07:52   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Սեմ Ռոքուելը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):

Մրցակցություն էին կազմում՝

Ուիլեմ Դեֆոն՝ «Ֆլորիդա նախագիծ»

Վուդի Հարելսոնը՝ «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»

Ռիչարդ Ջենքինսը՝ «Ջրի ձեւը»

Քրիսթոֆեր Փլամերը՝ «Աշխարհի բոլոր փողերը»:

Լուսանկարներ՝ AFP, Getty



© NEWS.am STYLE