50 Cent VS Ռիք Ռոս. «Մահանում է, թող մահանա»

12:08   5 մարտի, 2018

Ռեփեր Ռիք Ռոսը երեկ հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրան անգիտակից վիճակում ընտանիքի անդամները գտել էին տանը:

50 Cent-ն Instagram-ի իր էջում ցնցող լուսանկար է տեղադրել, որն, ըստ երևույթին, վերաբերում է իր վաղեմի թշնամի Ռոսին:

Լուսանկարը «Rocky IV» ֆիլմից դրվագ է, որտեղ Դրագոն կանգնած է Ապոլլո Քրիդի դիմաց, երբ Քրիդը մահանում է: Դրագոն ասում է. «Եթե մահանում է, թող մահանա»:

Հիշեցնենք, որ ամռանը Նյու Յորքի դատարանը 50 Cent-ին պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 7 մլն դոլար վճարել Ռիք Ռոսի ընկերուհուն՝ Լասթոնիա Լևիսթոնին, առանց որի համաձայնության նա հրապարակել էր զույգին պատկանող սեքս տեսագրությունը: Ռեփ երգիչն 2009-ին էր այն հրապարակել ինտերնետում՝ իր մեկնաբանություններով:

Սակայն 50 Cent-ն արագ կողմնորոշվել էր ու իրեն սնանկ հայտարարել: Հիմա կինը վախենում է, որ ռեփ երգիչը չի վճարի իրեն հասանելիք գումարը: Լևիսթոնը հայտնել է, որ երաժիշտի դատապաշտպանները նրա սնանկության մասին գործի վրա արդեն ավելի քան հարյուր հազար դոլար են ծախսել՝ միայն իրենց ճամփորդությունների, հյուրանոցների ու այլ կարիքների համար:

Աղբյուրը՝ TMZ.com



© NEWS.am STYLE