Էմիլի Ռատաժկովսկին նոր թոփլես լուսանկար է հրապարակել

22:01   4 մարտի, 2018

Մոդել Էմիլի Ռատաժկովսկին Instagram-ի իր էջում հրապարակած թոփլես լուսանկարում ցուցադրել է իր ամուսնական մատանիները:

Լուսանկարում 26-ամյա մոդելը ձեռքերով փակել է կուռծքը, իսկ մատներին ցուցադրում է ամուսնական ոսկյա ադամանդե քարերով մատանիները:

Այս կերպ նա երկրպագուներին ոչ մի կերպ երևակայելու հնարավորություն չի տալիս, քանզի նա միշտ ներկայանում է շատ համարձակ կերպարներով:

Հիշեցնենք, որ մոդել Էմիլի Ռատաժկովսկին ամուսնացել է դերասան ու պրոդյուսեր Սեբաստիան Բեար ՄաքՔլարդի հետ, որի հետ երկու ամիս հանդիպում էր։ Աղջիկն ինքն էր այդ մասին հայտնել իր Instagram-ում։ Արարողությունը կայացել է Նյու Յորքում։

Ամուսնությունը գրանցելիս 26-ամյա Էմիլին հագել էր մանանեխագույն տրենչ ու քողով գլխարկ, Սեբաստիանն էլ՝ մուգ գույնի վերնաշապիկ ու երկնագույն տրենչ։ Պսակադրության «վկաներից» էր նաև շունը։



© NEWS.am STYLE