Քլոե Քարդաշյանն աղջիկ է ունենալու

10:40   5 մարտի, 2018

Երեկ Keeping up with Kardashians հեռուստաշոուի 14-րդ եթերաշրջանի վերջին դրվագի ժամանակ Քլոե Քարդաշյանը հայտնել է իր երեխայի սեռը։ 33-ամյա աստղն աղջիկ է ունենալու։

Հիշեցնենք, որ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը միայն դեկտեմբերի վերջին են հայտնել այն մասին, որ երեխա են ունենալու։ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսին։

«Ես այնքան երկար էի սպասում դրան»,- հայտնել է Քլոեն օրերս։

Ի դեպ, աղջիկը քույրերի՝ Քիմի ու Քորթնիի հետ, Ճապոնիա էր մեկնել, որտեղ նրանք բյութի դասընթացներ են կազմակերպել, նաև նկարահանել տեսարաններ իրենց Keeping up with Kardashians ընտանեկան հեռուստաշոուի նոր եթերաշրջանի համար։

Քլոե Քարդաշյանը մինչ այդ պատմել էր նաև հղիության ժամանակ սեքսի  անհարմարությունների մասին։ 

«Ես ինձ լավ չեմ զգում, հարմար չէ։ Ես գիրացել եմ, խոշորացել, ու սեքսով զբաղվելն անհարմար է դարձել։ Ես նաև վստահ եմ, որ տղամարդու համար էլ է անհարմար հղի կնոջ հետ սեքսով զբաղվելը, չնայած Թրիստանը շատ ուշադիր է իմ հանդեպ։

Հղիության ժամանակ Ձեր շարժումները կաշկանդված են, այնպես որ դուք չեք զգում այն բավականությունը, ինչ նախկինում էիք զգում։ Միակ ելքը իմպրովիզացիան է»,- ասել էր Քլոեն։



© NEWS.am STYLE