Գինովցած Ջենիֆեր Լոուրենսը՝ «Օսկար 2018»-ին (ֆոտո)

11:04   5 մարտի, 2018

Ջենիֆեր Լոուրենսը «Օսկար 2018» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողությանը ներկայացել էր Christian Dior-ի Pre-Fall 2018 հավաքածուի տպավորիչ զգեստով։

Ու քանի որ մենք արդեն գիտենք հաղթողների անունները, կարող ենք դիտարկել նաև շոուի մանրամասները։ Ու առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվել Ջենիֆերը, որը մտնելով Dolby Theatre թատրոնի դահլիճ, որտեղ անցնում էր արարողությունը, սկսել է շամպայն խմել մինչև հաղթողների անունների հրապարակումը։

Ջենիֆեր Լոուրենսը հանգիստ վերցնում է իր բաժակը:

Ու արդեն «անհանգիստ» ցատկում աթոռների վրայով:

Հասնում է Մերիլ Սթրիփին ու համբուրում նրան:

Այնուհետև, նրա հետ մի քիչ շփվելուց հետո, նույնքան զվարթ հեռանում է :)))

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared

 

 



© NEWS.am STYLE