«Օսկար 2018». 86-ամյա դերասանուհին ներկայացել է այն զգեստով, որով «Օսկար» էր ստացել 1962-ին

12:39   5 մարտի, 2018

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ հոբելյանական արարողությունը։ Հաղթողների ու կարմիր գորգուղով անցած աստղերի մասին մենք արդեն պատմել ենք, իսկ հիմա տեսնենք, թե աստղերից ով ինչով է աչքի ընկել արարողության ժամանակ։

86-ամյա Ռիտա Մորենոն՝ «Վեստսայդյան պատմություն» ֆիլմի աստղը, որի համար նա 1962-ին ստացել էր բաղձալի մրցանակը, արարողությանը ներկայացել էր այն նույն զգեստով, որով 1962-ին «Օսկար» էր ստացել։

Կարմիր գորգուղու արարողության ժամանակ Ռիտան ինքն է հայտնել, որ այդ նույն զգեստով  է, սակայն ուշադիր հանդիսատեսն ու օգտատերերը նկատել են, որ զգեստները նման են, բայց նույնը չեն։

Այս «Օսկարին» Ռիտան հաղորդավարուհու դեր էր կատարում՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողներին հայտարարելիս։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսնակարները՝ WWD, Rex, Shutterstock, Getty, Reuters, Splash



© NEWS.am STYLE