Ալլա Պուգաչովան հարսանիքում կես ժամ երգելով՝ 150 հազար եվրո է վաստակել

13:02   5 մարտի, 2018

Ալլա Պուգաչովան ընդամենը կես ժամ150 հազար դոլար է վաստակել։ «Дни»-ն գրում է, որ երգչուհուն հրավիրել էին երգելու հարսանիքում, որը տեղի է ունեցել «Սաֆիսա» հայտնի մոսկովյան ռեստորանում (Ալլան մինչ այդ այդ նույն ռեստորանում երգել էր ինգուշ միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդի և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքներին)։ Պատվիրատուն, ասում են, ինքն էր կազմել այն երգերի ցանկը, որոնք ցանկանում էր լսել երկրի ամենապահանջված երգչուհու կատարմամբ։

Հարսանիքը, բնականաբար, սովորական չէր: Այնտեղ նկատել են դերասան Ալեքսանդր Ռեւային, ոճաբան Իգոր Գուլյաևին։ Ի դեպ, Պուգաչովան հաճախ է հագնում այդ ոճաբանի ժակետները։ Իսկ հանդիսության համար Պուգաչովան ընտրել էր սև զուսպ զգեստ ու թեթև փետրավոր թիկնոց։ Ոճային կերպարը լրացնում էր խոշոր զարդը։

Նման միջոցառումներում Պուգաչովայի ելույթը, ըստ փրոմոութերների, սովորաբար մինչև 300 հազար եվրո է արժենում։ Հարսանիքում կես ժամ ելույթի համար «թոշակառու» Պուգաչովան, ըստ երևույթին, առնվազն ութ միլիոն ռուբլի՝ 150 000 եվրո է ստացել։ Նշենք նաև, որ նույնիսկ նման՝ շատերի համար անհավանական բարձր հոնորարների դիմաց երգչուհին ոչ միշտ ու ոչ բոլոր վայրերում է համաձայնում երգել։ Աստղի գործակալներն իրենք են որոշում՝ ընդունել, թե մերժել պատվիրատուի առաջարկը՝ կախված միջոցառման բնույթից։

 

 

 

 

 



© NEWS.am STYLE