Ալեքսիս Օհանյանն իր դստեր հետ զվարճալի հոլովակ է հրապարակել

13:37   5 մարտի, 2018

Ալեքսիս Օհանյանն իր դստեր հետ զվարճալի հոլովակ է հրապարակել, որը մակագրել է հետեւյալ կերպ.

«Վեց ամիսն այնքան արագ անցավ»:

Հիշեցնենք, որ օրերս Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի դուստր Օլիմպիան վեց ամսական է դարձել։ Իր Instagram-ում Սերենան հրապարակել է դստեր նոր լուսանկարները։

«Դուստրս վեց ամսական է դարձել»,- մակագրել է լուսանկարները Սերենան։

Ի դեպ, օրերս Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին փառաբանող պաստառներ է տեղադրել մայրուղու վրա։ Reddit կայքի հիմնադիրն իր կնոջը անակնալ է մատուցել՝ չորս պաստառների ձևով, որոնք տեղադրել է Փալմ Սփրինգսի մայրուղու վրա։

Պաստառներից մեկում գրված է՝ «Սերենա Ուիլյամսը բոլոր ժամանակների ամենալավ մայրիկն է»:



© NEWS.am STYLE