Լիլիթ Հովհաննիսյանը ցուցադրել է իր նոր սանրվածքը

17:34   5 մարտի, 2018

Լիլիթ Հովհաննիսյանը ցուցադրել է իր նոր սանրվածքը: Երգչուհին մի քանի նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որոնցում կեցվածք է ընդունել շքեղ սանրվածքով.

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Balkan song»: Ընդամենը հինգ օրում այն մեկ միլիոնից ավելի դիտում է գրանցել YouTube-ում։ 

Պարզվում է՝ տեսահոլովակում պարողների թիվը գերազանցել է 80-ը: Այս մասին երգչուհին գրել է Instagram-ում՝ մի քանի լուսանկար հրապարակելով.

«Վերջին՝ «Բալկանյան» երգի տեսահոլովակի նկարահանմանը մասնակցեցին 84 պարողներ»:



© NEWS.am STYLE