Լորեն Պարսեկյանն ու Աաարոն Փոլը՝ «Օսկարից» հետո կազմակերպված երեկույթին

17:05   5 մարտի, 2018

Հոլիվուդում «Օսկար 2018» մրցանակաբաշխությունից հետո ավանդական երեկույթներ են կազմակերպվել։ Մենք արդեն ուշադիր դիտարկել ենք աստղերի հանդերձանքը Էլթոն Ջոնի, ինչպես նաև Vanity Fair-ի հավաքույթներին։ Ու ցանկանում ենք առանձին անդրադառնալ ահա այս զույգին:

Vanity Fair-ի միջոցառման ժամանակ, որն անցկացվել է Բեւերլի Հիլզի Wallis Annenberg Center for the Performing Arts կենտրոնում, աչքի են ընկել նորաթուխ ծնողներ Լորեն Պարսեկյանն ու Աաարոն Փոլը։

Հիշեցնենք, որ Լորեն Պարսեկյանն ու ամերիկացի դերասան, «էմմի» մրցանակակիր Աարոն Փոլն առաջին անգամ ծնող են դարձել։

Ամուսիններն իրենց դստերը Սթորի (Պատմություն) են անվանել։ 

Զույգը ծանոթացել է Կոաչելա փառատոնի ժամանակ։ Նրանք նշանվել են 2012-ի հունվարի 1-ին՝ Փարիզում, իսկ 2013-ի մայիսի 26-ին՝ ամուսնացել։

 



© NEWS.am STYLE