Քիմ Քարդաշյանը ծանոթացել է իր դստեր՝ Չիկագոյի փոխնակ մոր ընտանիքի հետ

19:41   5 մարտի, 2018

Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագը լի էր անակնկալներով։ Նախ Քլոե Քարդաշյանն է հայտնել իր երեխայի սեռը։ Պարզվում է՝ նա աղջիկ է ունենալու. հայուհին ու նրա բոյֆրենդ՝ բասկետբոկիստ Թրիստան Թոմփսոնը, երեխա են ունենալու մարտին։

Իսկ ահա Քիմ Քարդաշյանը, որը հունվարին երրորդ անգամ է մայր դարձել, ծանոթացել է այն փոխնակ մոր ընտանիքի հետ, որը լույս աշխարհ է բերել նրա ու Քանյե Ուեսթի դստերը՝ Չիկագոյին։

Կնոջ դեմքը ցույց չեն տվել: Հայտնի է միայն, որ նա իր ծառայությունների համար  45 000 դոլար է ստացել։

«Երբ ես ծանոթացա փոխնակ մոր հետ, ես չգիտեի, թե ինչպես կդասավորվեն մեր հարաբերությունները։ Զգացմունքային առումով ինձ համար հեշտ չէր։ Բայց, ի վերջո, ամեն ինչ լավ ստացվեց, մեր փոխնակ մայրը հրաշալի մարդ է, նրան իմ ընտանիքը շատ սիրում է, ու ես նրան շատ շնորհակալ եմ։ Ես ուրախ եմ, որ իմ ամբողջ ընտանիքն աջակցեց ինձ»,- հայտնել է Քիմը։

Աղբյուրը՝Daily Mail



© NEWS.am STYLE