Վլադիմիր Արզումանյանի «Մաման» եւ օտարալեզու 100-ից ավելի այլ երգեր՝ 12-ամյա հնդկուհու կատարմամբ

22:01   5 մարտի, 2018

12-ամյա հնդկուհի Սուչետա Սատիշը ռեկորդ է սահմանել՝ երգելով 102 լեզվով: Տարեսկզբին Դուբայում կայացած համերգի ընթացքում աղջիկը երգել է նաեւ հայերեն՝ կատարելով «Մանկական Եվրատեսիլում» Վլադիմիր Արզումանյանի ներկայացրած երգը՝ «Մաման» (դիտել 25:45-ից): 

Khaleejtimes.com-ին տված հարցազրույցում Սուչիտայի հայրն ասել է, որ օտար լեզուների հանդեպ դստեր սերն առաջացել է հոր ճապոնացի ընկերոջ հաճախակի այցերից հետո: Բայց ճապոներենը նրա միակ սիրելի լեզուն չէ.

«Սուիչտան շատ է սիրում հայերեն եւ սլովակերեն երգերը, չնայած նա նաեւ թուրքերեն եւ արաբերեն է երգում»,- ասել է նրա հայրը:



© NEWS.am STYLE