Համացանցում է հայտնվել «Խաղաքարտե տնակի» վերջին եթերաշրջանի թիզերը՝ առանց Քեւին Սփեյսիի

12:33   6 մարտի, 2018

Ախր, ինչպե՞ս կարելի է դիտել հանճարեղ սերիալը, երբ դրանում բացակայում է հանճարեղ աստղը...

Խոսքը Քեւին Սփեյսիի եւ «Խաղաքարտե տնակը» սերիալի վերջին եթերաշրջանի մասին է, որը նկարահանել են առանց նրա, քանի որ դերասանը սեքս սկանդալների կենտրոնում է հայտնվել։

Այնուամենայնիվ, ի՞նչ ապուշ է պետք լինել ֆիլմի սցենարն այդպես ապականելու համար, բայցևայնպես Netflix-ը համացանցում հրապարակել է սերիալի վեցերորդ եթերաշրջանի թիզերը։

45 վայրկյանանոց տեսահոլովակում ամբողջ ուշադրությունը սևեռված է 51-ամյա Ռոբին Ռայթի վրա, որը կատարում է Քլեր Անդերվուդի դերը։ Նրա հերոսուհուն ցույց են տալիս Սպիտակ տան օվալաձև կաբինետում. Քլերը նստած է ԱՄՆ նախագահի աթոռին։

«Մենք նոր ենք սկսում»,- ասում է նա։

Առայժմ անհայտ է, թե հատկապես ինչպես են սցենարի հեղինակները սերիալից հեռացնելու Քեւին Սփեյսիի պերսոնաժին։ Փոխարենը՝ հեղինակները հայտնել են, որ դերասանական կազմը համալրվել է երկու դերասաններով՝ նախագծին են միացել Դայան Լեյնն ու Գրեգ Քիննիրը։



© NEWS.am STYLE