«Օսկար 2018»-ն ամենացածր վարկանիշն է գրանցել մրցանակաբաշխության պատմության մեջ

12:03   6 մարտի, 2018

Նման բան, իհարկե, կարելի էր ակնկալել, քանի որ «Օսկարի» վարկանիշը վերջին հինգ տարիներին ընկել է. է՛լ սուպերաստղերի են հրավիրում, է՛լ ակցիաներ են կազմակերպում՝ օրինակ ռասիզմի, հարասմենթի դեմ, բայցևայնպես այդ շոուն արդեն ոչնչով փրկել հնարավոր չէ, ու դրա համար կինոինդուստրիան է հենց մեղավոր, որը թույլ է տվել կատակերգական հերոսներին համատարած զավթել էկրանն ու վերջնականապես դեգրադացնել կինոմատոգրաֆը, որն այլևս ունակ չէ նկարահանել որևէ նորմալ բան՝ ռիմեյքերից բացի․ գաղափարները սպառվել են, համնակարգչային գրաֆիկան՝ հաղթել։

Եվ այսպես, Hollywood Reporter-ը գրում է, որ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար 2018» մրցանակաբաշխության արարողությունն այս տարի ամենացածր վարկանիշն է գրանցել մրցանակաբաշխության պատմության մեջ։ Պարբերականի տվյալներով՝ արարողությունը դիտել է 26․5 մլն մարդ, ինչը 19 տոկոսով քիչ է, քան 2017-ին։ Ընդ որում՝ արարողությունն ամենաերկարատևն է եղել 2007-ից հետո. այն տևել է 3 ժամ 50 րոպե։ Նշում են, որ անցած տարի արարողությունը դիտել էր մոտ 34․3  մլն մարդ, ինչն էլ, իր հերթին, ամենացածր ցուցանիշն էր 2008-ից հետո, երբ «Օսկարը» դիտել էր 32 մլն մարդ։

 



© NEWS.am STYLE