«Ճշտապահությունը, ինքնավստահությունն ու կիրքն ինձ միլիոնատեր են դարձրել». Քիմ Քարդաշյան

11:02   6 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը հայտնվել է հնդկական Vogue-ի շապիկին ու էջերին։

37-ամյա հայուհին հրապարակել է մի քանի լուսանկար ամսագրի համար իր ֆոտոշարքից:

Ահա այս լուսանկարում հեռուստաաստղը Ermanno Scervino ապրանքանիշի 5000 դոլարանոց զգեստով է։

Ի դեպ, լուսանկարները հրապարակվել kimkardashianwest.com կայքում։ Հեռուստաաստղը նաեւ պատմել է իր հաջողության մասին։

«Ես հարստացել եմ, միլիոններ վաստակել իմ ինքնավստահության, ճշտապահության ու իմ գործը սիրելու շնորհիվ։ Հաջողության հասնելու համար չկա մեկ բաղադրատոմս, բայց այն ամենը, ինչ ես թվարկեցի, սկզբունքներ են, որոնք ինձ թույլ են տվել առաջ գնալ ու հասնել որևէ բանի։ Չեն եղել ներողություններ ուշացումների համար կամ նրա համար, որ դուք չեք արել ձեր աշխատանքը։ Դա ինձ թույլ է տվել բացել իմ բիզնեսն ու իրականացնել իմ երազանքները։ Յուրաքանչյուրն ունի իր երազանքը, եթե դուք հրապուրվեք դրանով, դուք կձգտեք իրականացնել այն, պետք է պարզապես համբերություն ունենալ»,- ասել է Քիմը։



© NEWS.am STYLE