Անժելա Սարաֆյանը՝ «Օսկարի» պատվին Էլթոն Ջոնի կազմակերպած երեկույթին

10:36   6 մարտի, 2018

«Օսկարի» արարողությունից հետո Հոլիվուդում անցկացվում են ավանդական երեկույթներ, եւ դրանցից մեկն էլ Էլթոն Ջոնի հավաքույթն է:

Երեկ հավաքույթի կարմիր գորգին փայլել է նաեւ հայազգի Անժելա Սարաֆյանը:

Westworld սերիալի աստղը ներկայացել է նարնջագույն երեկոյան զգեստով` զարդարված փայլերով:

Նրա ոճով զբաղվել է Ավո Երմագյանը:

Իսկ մի քանի օր առաջ Անժելան նուրբ կաթնագույն զգեստով ներկա է գտնվել Vanity Fair ամսագրի ամենամյա՝ Women in Hollywood երեկույթին:

Լուսանկարները՝ Անժելա Սարաֆյանի Instagram-ի



© NEWS.am STYLE