Գարիկ Մարտիրոսյանը՝ կարմիր «Յագուարի» ֆոնին

13:32   6 մարտի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը լուսանկարվել է կարմիր «Յագուարի» ֆոնին։ Շոումենն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ կանգնած է շքեղ մեքենայի կողքին:

«Կարմիր գույնը սազում է շքեղ մեքենաներին»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։

Իսկ մենք հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանի ու Միշա Գալուստյանի թիմը հաղթել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղում:

«Շնորհավորում եմ մեր ամբողջ թմին՝ փայլուն Էլդիյար Կենենսարովին, Միխայիլ Գալուստյանին ու Ալեքսեյ Կրիվենին։ Կեցցե՛ք։ Անկասկած, պրոֆեսիոնալ գիտակներն ավելի լավ կխաղային, բայց սիրողական մակարդակի համար մենք էլ վատ չխաղացինք։ Ադրենալինի մակարդակը սարսափելի բարձր էր ու դա է ամենակարևորը։

P.S. Առանձին շնորհակալություն Ալես Մուխինին՝ բրեյնսթորմինգի, ինտենսիվ մարզումների ու արժեքավոր խորհուրդների համար»,- գրել էր Instagram -ում Գարիկը։

 

 

 

 



© NEWS.am STYLE