Երգչուհի Սաթի Կազանովան իր առաջնեկին է սպասում

14:44   6 մարտի, 2018

«Ֆաբրիկա» խմբի նախկին մասնակից երգչուհի Սաթի Կազանովան սպասում է իր առաջնեկին, գրում է «Дни»-ն՝ վկայակոչելով Eg.Ru-ն։

Երգչուհին դեռ հղիության վաղ ժամկետում է։ Լրատվամիջոցները Սաթի Կազանովայի հղիության մասին հայտնել են այն բանից հետո, երբ նա իր ամուսնու՝ իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիոցցոյի հետ մասնակցել է Օքսանա Ֆյոդորավայի կազմակերպած միջոցառմանը։

Սաթի Կազանովան ներկայացել էր զգեստով, որն ընդգծում էր նրա կլորացած փորը։ Երգչուհին ոչ հերքել, ոչ էլ հաստատել է իր հղիության մասին լուրերը։

Հիշեցնենք, որ Սաթի Կազանովան ու Ստեֆանո Տիոցցոն գրանցել են իրենց ամուսնությունը 2017-ի հոկտեմբերին։ Գրանցման արարողությանը երգչուհին ներկայացել էր թեթև ժանյակավոր զգեստով ու կեդերով, որից հետո նրանք կովկասյան ավանդույթներով, բայց նաև իտալական կանոններով հարսանիք էին նշել։

Կովկասում խնջույքն անցել է թանկարժեք ռեստորանում։ Հարսնացուն համեստ ազգային հագուստով էր՝ սպիտակ զգեստ՝ ոսկեգույն ասեղնագործած երիզով։ Նրա կերպարը համալրել էր մուգ գլխաշորը։ Իտալացի փեսացուն նույնպես կաբարդինյան ազգային հագուստով էր։ Հանդիսությանը ներկա էին գերազանցաբար Կազանովայի ազգականներն ու ընկերները։



© NEWS.am STYLE