Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Քանյե Ուեսթի YEEZY Season 7 նոր հավաքածուն

14:02   6 մարտի, 2018

Քանյե Ուեսթը նորաձևության շաբաթվա կարի չունի, իսկ նորաձևության շաբաթը Քանյե Ուեսթի կարիքն ունի՛։ Ինչպես «Օսկարի» վարկանիշն է նվազում, այդպես էլ նորաձևության շաբաթներն են հեղինակազրկվում։ Որքան էլ պոդիում բարձրանան Քայա Գերբերն ու Հադիդ քույրերը, աստղերն էլ դիտեն նրանց առաջին շարքերից, այդ միջոցառումները, միևնույն է, համեմատել անգամ չի կարելի նրա հետ, թե ինչպես է իր հավաքածուն  գովազդում Քանյե Ուեսթը։

Այս անգամ (չնայած՝ ինչպես միշտ) Քանյեի նոր հավաքածուի համար գլխավոր մոդել է դարձել Քիմ Քարդաշյանը, որը վերջին երկու ամիսներին իր հագին ցուցադրել է Քանյեի ամբողջ նոր հավաքուն։

Իր Twitter-ում հայուհին հրապարակել է ամուսնու ամբողջ հավաքածուից կազմված ֆոտոկոլաժ, որի գլխավոր հերոսուհին ինքն է։

«YEEZY MUSE Season 6 x Season 7», - մակագրել է լուսանկարը Քիմը։

 



© NEWS.am STYLE