Քիմ Քարդաշյանը՝ WhatsApp-ի հիմնադրի կնոջ սինգլի շնորհանդեսին

15:05   6 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Մարինա Էքթոնի սինգլի շնորհանդեսին։ Այն նույն Էքթոնի, որն անցած տարի գնել էր Քիմի առանձնատունը 17,5 միլիոն դոլարով՝ սկզբնական արժեքից կրկնակի թանկ։

Նախկինում Մարինան Ուկրաինայի գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունի քարտուղարուհին է եղել։

Մարինան, ամուսնանալով հայի հետ, տեղափոխվել էր ԱՄՆ: Նա երկրորդ անգամ է ամուսնացել WhatsApp հանրահայտ հավելվածի հիմնադիր Բրայան Էքթոնի հետ, որի կարողությունը 6 մլրդ դոլար է գնահատվում։

Մարինան իր մեջ հայտնաբերել է երգելու «տաղանդ» եւ երեկ ներկայացրել իր Fantasize սինգլը, որի շնորհանդեսին էլ հենց ներկա է գտնվել Քիմ Քարդաշյանը։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared

 



© NEWS.am STYLE