Մեգան Մարքլի ընկերները սպա երեկույթ են կազմակերպել նրա համար

15:37   6 մարտի, 2018

Ափսոս, որ բրիտանական մամուլի տրամադրության տակ չկան այս հավաքույթի լուսանկարները :)))

Եվ այսպես, մայիսի 19-ին Վինձորի Սուրբ Գեորգ եկեղեցում կկայանա Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի պսակադրությունը։ Արարողությանը ներկա են գտնվելու զույգի ազգականներն ու ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, նաեւ պաշտոնյաներ։ Հայտնի է, որ հարսանիքին ելույթ է ունենալու Էլթոն Ջոնը, որն այդ կապակցությամբ հետաձգել է իր երկու համերգները Լաս Վեգասում։ Երաժիշտ Էդ Շիրանը նույնպես ելույթ կունենա արքայազնի հարսանիքին։

Իսկ որպեսզի Մեգանը մի քիչ լիցքաթափվի, 36-ամյա դերասանուհու ընկերները նրա համար անցած հանգստյան օրերին սպա երեկույթ են կազմակերպել։ Միջոցառումն անցել է Լոնդոնից ոչ հեռու՝ Sohi Farmhouse կոչվող վայրում։ Այդ համալիրի տարածքում, որը զբաղեցնում է 400 հազար քառակուսի մետր, գտնվում են տարբեր տներ, քոթեջներ, նաև մի քանի լողավազան, կինոթատրոն, թենիսի խաղադաշտեր, սպա սրահներ, սաունա, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է իսկապես թագավորական հանգստի համար։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, ի դեպ, նախկինում էլ են եղել այստեղ, ու նրանց շատ դուր է եկել այդ վայրը։ Ավելին՝ այդ համալիրը կարևոր նշանակություն է ունեցել նրանց կյանքում։ Նրանց հենց այստեղ է ծանոթացրել նրանց ընդհանուր ընկեր Մարկուս Անդերսոնը՝ Solo House Group–ի տնօրենը։ Հենց նա էլ, ի դեպ, այս հավաքույթի կազմակերպիչն է։

Իսկ թե ինչպիսին է լինելու հարսանիքից առաջ Մեգանի համար աղջիկների հավաքույթը՝ դեռ հայտնի չէ։ Սակայն դերասանուհին արդեն հայտնել է, որ նման հավաքույթ անպայման լինելու է։

 



© NEWS.am STYLE