Առնոլդ Շվարցենեգերը հայտնել է նոր «Տերմինատորի» նկարահանումների մասին

17:31   6 մարտի, 2018

Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, թե երբ են սկսվելու «Տերմինատորի» վեցերորդ մասի նկարահանումները, հայտնում է Express-ը։

Դերասանի խոսքով՝ ֆիլմը նկարահանելու են հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածում։

«Անհամբերությամբ սպասում եմ իմ վերադարձին որպես T-800 մոդել։ Հրաշալի կլինի նորից աշխատել ռեժիսոր Թիմ Միլլերի հետ: Ֆիլմը նկարահանելու ենք Ջեյմս Քեմերոնի հսկողության տակ»,- հայտնել է Շվարցենեգերը։

Նրա խոսքով՝ կինոսագայի վեցերորդ մասում ինքը կատարելու է ոչ թե մարդասպան ռոբոտի, այլ նրա նախատիպի՝ մարդու դեր։

«Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ են բոլոր պերսոնաժները Առնոլդի նման շարժվում ու խոսում։ Դա պետք է որ բացատրություն ունենա։ Ճի՛շտ է՝ իմ մոտ էլ մտքի փայլատակում եղավ ու ես հասկացա, որ նա պետք է նախատիպ ունենար»,- ասել էր ավելի վաղ Ջեյմս Քեմերոնը։



© NEWS.am STYLE