Սեքսուալ Քեյթ Ափթոնը` ներքնազգեստի գովազդարշավում

18:01   6 մարտի, 2018

Մեկ ամիս առաջ նա թոփլես նկարահանվել է Sports Illustrated Swimsuit ամսագրի համար, որից հետո նրան տեսել են ապրանքանիշի հավաքույթին։ Խոսքը 25-ամյա գեղեցկուհի մոդել Քեյթ Ափթոնի մասին է, որը երեկ շքեղ զգեստով զվարճանում էր Vanity Fair հավաքույթին՝ «Օսկար 2018» մրցանակաբաշխությունից հետո։

Այսօր համացանցում հայտնվել են մոդելի լուսանկարները՝ Yamanay իտալական ապրանքանիշի գովազդարշավից։

Քեյթին լուսանկարել է Ջամպաոլո Սգուրան։

Ափթոնը ներկայացնում է հայտնի իտալական ապրանքանիշի ներքնազգեստի գարնանային հավաքածուն։

Ի դեպ, հիշեցնենք, որ հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Guess նորաձևության տան հիմնադիր Փոլ Մարչիանոն, որին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել հենց Քեյթ Ափթոնը։

«Ինձ վշտացնում է այն, որ Guess կուլտային ապրանքանիշն առաջվա պես ընդլայնում է Փոլ Մարչիանոյի հնարավորությունները՝ որպես կրեատիվ տնօրեն»,- գրել է 25-ամյա աղջիկն իր Twitter-ում՝ խոստովանելով, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել Մարչիանոյի կողմից։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Splash

 

 



© NEWS.am STYLE