Հարսանեկան ճանապարհորդություն. Եվրոպայի ամենից ռոմանտիկ քաղաքները

20:14   6 մայիսի, 2013

Եթե հարսանիքի եք պատրաստվում, բնականաբար, պատրաստվում եք նաեւ մեղրամսի: Որտե՞ղ կարելի է ռոմանտիկ մեղրամիս անցկացնել հարցը հուզում է, թերեւս, բոլոր զույգերին, հատկապես՝ աղջիկներին: NEWS.am STYLE-ը որոշեց օգնել նորապսակներին հարսանեկան ճանապարհորդության ընտրության հարցում: Եվ այսպես՝ Եվրոպայի ամենից ռոմանտիկ քաղաքները…

Սկսենք Փարիզից՝ սիրո մայրաքաղաքից: Այս քաղաքը, իհարկե, առաջին տեղում է: Հենց այստեղ յուրաքանչյուր փողոց եւ սրճարան լի է ռոմանտիկայով: Հիասքանչ այգիները, զբոսայգիները, զարմանալի ճարտարապետությունը եւ, իհարկե, ֆրանսիական մայրաքաղաքի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը, կհուզեն ցանկացած սիրահարի: Այս քաղաքում մեղրամիսն անմոռանալի տպավորություններ կթողնի:

Երկրորդ տեղում չեխական Պրահան եւ իտալական Վենետիկն են. վայրեր, որտեղ ցանկացած զույգ կարող է իրեն հրաշալի ավարտով ռոմանտիկ հեքիաթում զգալ: Հենց այստեղ կարելի է գտնել ճարտարապետության իսկական գլուխգործոցներ. գոթական տաճարներ եւ Կառլի հայտնի կամուրջը Պրահայում, բազմաթիվ ջրանցքներ եւ նեղ փողոցներ Վենետիկում:

Զարմանալի մեղրամիս կարելի է անցկացնել նաեւ Հռոմում, Վիեննայում, Լոնդոնում կամ Ամստերդամում: Իրականում բոլոր այս քաղաքները շատ տարբեր են, բայց դրանք ինչ-որ ընդհանրություն ունեն. ռոմանտիկ ոճն ու ոգին:

Չի կարելի է մոռանալ նաեւ Բրյուգեի մասին. զարմանալի քաղաք Բելգիայում, որն աշխարհին հայտնի է իր ամենահամեղ շոկոլադով:

Իսպանական Սեւիլիեում սիրահարներին կուրախացնեն գեղեցիկ շատրվաններն ու յուրօրինակ պալատները:

Ֆրանսիական Բիարից. ռոմանտիկ հանգստավայր Ատլանտյան օվկիանոսի ափին: Այնտեղ դուք շքեղ լողափեր եւ անդորր կգտնեք:

Եվ հիշեք, որ աշխարհի ցանկացած քաղաքում դուք հենց ձեզ համար ինչ-որ հետաքրքիր բան կգտնեք: Չէ՞ որ կարեւորը հարաբերություններում ներդաշնակությունն է:



© NEWS.am STYLE