Քեյթ Միդլթոնն այցելել է Pegasus տարրական դպրոց

21:30   6 մարտի, 2018

Քեմբրիջի 36-ամյա դքսուհի Քեյթ Միդլթոնն, ով գտնվում է հղիության յոթերերդ ամսում, այսօր այցելել է Օքսֆորդում գտնվող Pegasus տարրական դպրոց: Քեյթը, չնայած իր հղիությանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել և կատարել պաշտոնական այցեր:

Դքսուհուն հաջողվեց ծանոթանալ Family Links բարեգործական ընկերության աշխատանքին, որը Pegasus տարրական դպրոցի աշակերտներին, ծնողներին, ինչպես նաև ուսուցիչներին  օգնում է հաղթահարել է էմոցիոնալ խնդիրներն ընտանիքում:

Դպրոցի աշակերտների ծնողներն ու ուսուցիչները մասնակցում են Family Links բարեգործական ընկերության սեմինարներին, որտեղ նրանք ստանում են գիտելիքներ, ինչպես պահպանել երեխայի հոգեկան առողջությունը

«Մենք՝ ծնողներս, պիտի միասին աշխատելով ամեն ինչ անենք, որ երեխաներին հոգեպես ուժեղացնենք, նպաստենք, որպեսզի դիմակայեն կյանքին և զարգանան», - այցի ժամանակ ասել է Քեյթ Միդլթոնը:

Քեյթը նաև միացավ աշակերտների մի դասին, որտեղ երեխաները քննարկում էին, թե ինչպես աջակցեն դասընկերներին, որպեսզի խուճապի չմատնվեն և հաղթահարեն սթրեսային իրավիճակները:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի 36-ամյա դքսուհի Քեյթ Միդլթոնը օրեր առաջ դարձել է երկու կազմակերպությունների՝ «Մանկաբարձների թագավորական քոլեջ»-ի և «Nursing Now» բարեգործական ընկերության նոր հովանավորը:

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ PA



© NEWS.am STYLE