Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը

22:31   6 մարտի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

Լուսանկարում Լուսինեն իր զարմուհիների հետ: Գեղեցկուհին այն մեկնաբանել է այսպես. «My beautiful nieces» (իմ գեղեցկուհի զարմուհիները):

Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը շատ հաճախ սոցցանցերի միջոցով իր հետևորդների հետ կիսվում է երեք տարեկան դստեր՝ փոքրիկ Արիանայի առօրյայով՝ թե ինչպես է նա պարում, պիցցա պատրաստում, զվարճանում հայրիկի և զբոսնում մայրիկի հետ:



© NEWS.am STYLE