Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել

23:36   6 մարտի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել. դրվագներ՝ Ամստերդամում կայացած համեգից:

Դրանք երգչուհին մեկնաբանել է այսպես ««Արմատ» համերգաշարի յուրաքանչյուր համերգի ժամանակ աշխատում ենք ամբողջովին նոր ստեղծագործական կազմի հետ կախված նրանից, թե որ երկրում է անցկացվում համերգը. ընդգրկում ենք այդ երկրի երաժիշտներին, պարախմբերին և տեխնիկական անձնակազմին։ Այս համագործակցությունը շատ ավելի հուզիչ ու բնական է դարձնում համերգը և ցույց է տալիս, որ ունենք ամուր «Արմատներ» ` աշխարհի որ մասում էլ լինենք։»

Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոն մեկնել է Եվրոպա՝ համերգային շրջագայության: 31-ամյա երգչուհին մեկնել էր եվրոպական շրջագայության, որից հետո նա համերգներ կտա ԱՄՆ-ի քաղաքներում։



© NEWS.am STYLE