Բեդրոս Կիրկորովը հերքում է ապօրինի որդի ունենալու մասին լուրը

23:00   6 մարտի, 2018

«Экс-ББ» խմբի նախկին մենակատար Ալեքսանդր Մատվեևը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Ֆիլիպ Կիրկորովի խորթ եղբայրն է: Մատվեևի խոսքերով նա ծնվել է իր մոր և Բեդրոս Կիրկորովի բուռն սիրավեպից հետո, որը տեղի է ունեցել երկար տարիներ առաջ Սոչի քաղաքում:

 «Экс-ББ» խմբի նախկին մենակատարն ասել է, որ արդեն ժամանակն է, որպեսզի նա հեռուստաընկերություններով պատմի իր պատմությունը, պատրաստ է նույնիսկ ԴՆԹ թեստ հանձնել՝ ստուգելու համար իր խոսքերի ճշմարտացիությունը:

Այս լուրը լսելով Բեդրոս Կիրկորովը ծիծաղել է և պատասխանել. «Ես երբեք սիրուհիներ չեմ ունեցել, ապօրինի երեխաներ չունեմ»:

Նա Մատվեևի հայտարարությունը համարում է անհեթհեթություն:

-Նախ, ես այդ մարդուն չեմ ճանաչում: Երկրորդ՝ ես Սոչիում ծանոթացել եմ կնոջս՝ Վիկտորիայի հետ և ոչ մի այլ սիրավեպ չեմ ունեցել: Երևի այդ մարդը որոշել է իր PR-ն անել՝ օգտագործելով իմ ազգանունը, - ասել է Բեդրոս Կիրկորովը:

Վերջինս նաև հավելել է, որ սիրել է միայն մի կնոջ և նմանատիպ խոսակցությունները անարգում են կնոջ հիշատակը:

Նշենք նաև, որ ռուսական շոու բիզնեսի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովի հորը՝ Բեդրոս Կիրկորովին զանգահարել են հեռուստաընկերություններից մեկից և առաջարկել ԴՆԹ թեստ հանձնել:

Աղբյուրը՝ Kp

Լուսանկարը՝ Լարիսա Կուդրյավցևայի



© NEWS.am STYLE