Արքայազն Հարիի հարսնացուն թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ անդամն է

14:05   7 մարտի, 2018

Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի բժշկուհի Ջուլիան Դե Սիլվան համեմատել է բրիտանական արքայական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչներին: Նա ասել է, որ 36-ամյա Մեգան Մարքլին կարելի է համարել նրանցից ամենագեղեցիկը:

Թագավորական ընտանիքի երկու գեղեցկուհիների համեմատելիս նա օգտվել է «ոսկե հարաբերակցությունից»՝ մաթեմատիկական բանաձև և մարմնի ու դեմքի մասերի համապատասխանություն: Այս մեթոդը կիրառում էին դեռ հին հույները՝ գեղեցկությունը «չափելու» համար: Լեոնարդո դա Վինչին նույնպես շատ լավ իմացել է այս սկզբունքի մասին և օգտագործել իր աշխատանքներում («Վիտրուվյան մարդ» կտավ):

Այս երկու գեղեցկուհիներն իրապես տարբերվում են արքայական ընտանիքի մյուս անդամներից:

Բժշկուհու հավաստմամբ՝ արքայազն Հարիի հարսնացուի դեմքն ավելի է համապատասխանում իդեալականին: Իսկ, ահա, Քեյթը երկրորդ տեղում է:

Մեգան Մարքլն ունի իդեալական քիթ և դունչ: Այս գեղեցիկ համադրությունն էլ մոտեցնում է նրան դեպի իդեալականին, որի մասին խոսում էին հին հույները:

Բժիշկը բարձր է գնահատել նաև Բեաթրիս Յորսկայայի, արքայադուստրեր Եվգենիա և Զառա Ֆիլիպսների գեղեցկությունը:

Աղբյուրը՝ DailyMail

 



© NEWS.am STYLE