«Թրամփի սիրուհին» եւ «Օլիմպիական չեմպիոնները». հայտնի պոռնոկայքը ներկայացրել է պոռնոյի ապագա թրենդները

12:05   7 մարտի, 2018

Հայտնի YouPorn պոռնոկայքը ներկայացրել է 2018-ի պոռնոթրենդները։ Mashable պորտալը գրում է, որ ընկերությունն իր կանխատեսումն արել է արհեստական ինտելեկտի գործածմամբ։

Հետազոտության արդյունքներով որոշվել են պոռնոհոլովակների 36 ենթադրյալ «նորաձև» կատեգորիաները։ Այդ ցանկում առաջատար է «Տ’չալլա ու Շուրի» կատեգորիան, որն ակնհայտորեն նվիրված է սուպերհերոս Սև հովազի ու նրա քրոջ արյունապիղծ կապին։ Չորրորդ տեղում է «Վերտյուն ու Մոյրը»։ Կանադան ներկայացնող այդ պարողների հանդեպ հետաքրքրությունը կարող է պայմանավորված լինել վերջերս անցկացված Ձմեռային Օլիմպիական խաղերով, որտեղ գեղասահորդների զույգը ոսկե մեդալ է նվաճել։

Ի դեպ, ցանկում կա նաև «Սենատոր Սթորմի» կատեգորիա, որն, ըստ երևույթին, վերաբերում է պոռնոաստղ Սթորմի Դենիելսին, որը սիրային կապ է ունեցել նախագահ Թրամփի հետ։

Որոշ կատեգորիաներ կարելի է բառացի թարգմանել (օրինակ՝ «Անվճար պոռնո խելացի ակնոցի համար», «Գերմանական մամա ժամ» ու «Վաու»)։ Որոշ կատեգորիաներ էլ տարօրինակ բառախաղի են նման ՝ «Տանգ-պոնգ», «Օրգեստր», «Լեսբուհիների մաստուրվիպիվկա» ․․․

Ցանկը մշակելու համար համակարգչային ուսուցման մասնագետները տվյալների անհրաժեշտ ծավալ են ներբեռնել նեյրոնային ռեկուրենտային ցանցի մեջ։   

 



© NEWS.am STYLE