Քիմ Քարդաշյանը քույրերի հետ բեյսբոլ է խաղացել (ֆոտո)

12:27   7 մարտի, 2018

Անցած կիրակի ավարտվել է Keeping up with Kardashians հեռուստաշոուի 14-րդ եթերաշրջանը։

Մենք վերջին դրվագից իմացանք, որ Քլոեն դուստր է ունենալու, որը լույս աշխարհ կգա մարտ-ապրիլ ամիսներին։

14-րդ եթերաշրջանից հետո, բնականաբար, պետք է ակնկալել 15-րդը, ու Քիմը՝ իր քույրերի հետ միասին, առանց հետաձգելու, միանգամից անցել է նկարահանումներին։

Ինչպես գիտեք՝ Քիմն ու նրա քույրերը՝ Քլոեն ու Քորթնին, մեկնել էին Տոկիո, որտեղ մեկ շաբաթ տեսանյութեր էին նկարահանում նոր եթերաշրջանի դրվագների համար։

Իսկ երեկ հայուհին իր մոր՝ Քրիս Ջեների, քույրերի՝ Քորթնիի, Քենդալի ու Քլոեի հետ որոշել էր բեյսբոլ խաղալ, ու, իհարկե, այդ ամենը նկարահանվում էր ընտանեկան հեռուստաշոուի համար։

Ի դեպ, 37-ամյա հայուհին հրապարակել է լուսանկար, որտեղ թոփլես վիճակում լապշա է ուտում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսնակարներ՝ Backgrid

 



© NEWS.am STYLE