Էմմա Սթոունը, Ջասթին Տերուն ու այլ աստղեր՝ Louis Vuitton-ի շքեղ ցուցադրությանը

13:37   7 մարտի, 2018

Փարիզում ավարտված նորաձևության շաբաթվա ընթացքում կայացել է Louis Vuitton-ի ցուցադրությունը։ Փարիզյան նորաձևության շաբաթվա ու «Oսկար» կինոմրցանակաբաշխության արարողության օրերը համընկել են, դրա համար էլ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ցուցադրություններին պակասում էին մեծ քանակությամբ աստղեր, նաև՝ մամուլի ուշադրությունը։

Ամեն դեպքում, Louis Vuitton-ը  որոշել էր հենց Լուվրում ցուցադրել իր աշնանային հավաքածուն, իսկ Նիկոլ Գեսկյերի ստեղծած հավաքածուն առաջին շարքերից դիտում էին Էմմա Սթոունը, Ջասթին Տերուն, Սիեննա Միլլերը, Սոֆի Թերներն ու այլ հանրահայտ աստղեր։

Աննա Վինտուր

Էմմա Սթոուն

Ջասթին Տերու

Սիեննա Միլլեր

Սոֆի Թերներ

Լեա Սեյդու

Կատրին Դենյով ու Ժան Պոլ Գոտյե

Քարլի Քլոս

Ջեյդեն Սմիթ

Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, ապա ներկայացված էին վինտաժային ոճի ժակետներ ու զգեստներ, նաև դասական տաբատներ ու կիսաշրջազգեստներ և ասիմետրիկ ձևվածքով հագուստներ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  WWD, Rex, Shutterstock, Getty, Reuters, Splash, AP, PA, AFP, Invision, WireImage, Firmagic

 

 



© NEWS.am STYLE