Թիմատիի թիկնապահները փորձում են 180 հազար դոլար «կորզել» հայազգի տաքսու վարորդից՝ ռեփերի Mecedes Gelandewagen-ին պատճառած վնասի համար

13:03   7 մարտի, 2018

Օրերս Մոսկվայում ռեփեր Թիմատիին պատկանող Mercedes Gelandewagen-ը հայտնվել էր վթարի մեջ ու հրկիզվել Մոսկվայի կենտրոնում։ Ինչպես երևում է կադրերում, Gelandewagen-ը բախվել էր Volkswagen-ի, որը վարում էր տաքսու վարորդ Հրանտ Ալթունյան։

«Վեստին» հայտնում է, որ տաքսի ծառայության ներկայացուցիչը, որը նույնպես ազգությամբ հայ է (Մարտիրոսյան), հայտնել է, որ վթարի օրը Gelandewagen-ի ուղևորները մոտեցել են տաքսու սեփականատիրոջ որդուն, որը դեպքի վայր էր ժամանել, ու նրանից պահանջել փոխհատուցել մեքենային պատճառված վնասը՝ գրեթե 10 մլն ռուբլու չափով (180 հազար դոլար)։

Հաջորդ օրը երիտասարդին զանգահարել է մի տղամարդ, ներկայացել որպես Թիմատիի թիկնազորի ղեկավար ու նորից պահանջել փոխհատուցում՝ այս անգամ 5-10 մլն ռուբլու չափով։

Ի դեպ, վթարից անմիջապես հետո տաքսու վարորդի դեմ ադմինիստրատիվ արձանագրություն էր կազմվել այն բանի համար, որ նա ճանապարհը չէր զիջել տրանսպորտային միջոցին, որը երթևեկության արտոնյալ իրավունքից է օգտվում։ Տաքսու վարորդի համար 500 ռուբլու տուգանք է նշանակվել։ Ալթունյանի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը։



© NEWS.am STYLE