«Լենինգրադ» խումբը Մարտի 8-ի նախօրեին թողարկել է «Не Париж» երգի տեսահոլովակը

14:37   7 մարտի, 2018

YouTube-ումայսօր «Լենինգրադ» խումբը հրապարակել է «Не Париж» երգի տեսահոլովակը, որը պատմում է ամուսինների մասին, ում դերերը կատարել են Յուլիա Ալեքսանդրովան ու Սերգեյ Բուրունովը։

Ըստ սյուժեի՝ կինը հասցնում է զբաղվել տան գործերով ու փրկել աշխարհը, իսկ ամուսինը հեռուստացույց է դիտում ու գնում գարեջուր բերելու։ Տեսահոլովակի վերջում, երբ հերոսուհին կանգնեցնում է Երկիր թռչող երկնաքարը, Բուրունովի պերսոնաժը նրան ասում է՝ «Իսկ ես ամաններն եմ լվացել», ինչին նա պատասխանում է ՝ «Դու իմ հերոսն ես»։



© NEWS.am STYLE