Էմիլի Ռատաժկովսկին ներկայացել է թոփլես

15:50   7 մարտի, 2018

Կարծես, արդեն հաճելի ավանդույթ է դարձել :)) Էմիլի Ռատաժկովսկին ներկայացել է առանց վերնազգեստի։ Իր  Instagram-ում 26-ամյա մոդելը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է նա լիցքաթափվում լողավազանում։

«Առավոտ անապատում»,- մակագրել է լուսանկարը էմիլին։

 

Հիշեցնենք, որ մոդելն օրերս ամուսնացել է դերասան ու պրոդյուսեր Սեբաստիան Բեար ՄաքՔլարդի հետ, որի հետ երկու ամիս հանդիպում էր։ Աղջիկն ինքն էր այդ մասին հայտնել իր Instagram-ում։ Արարողությունը կայացել է Նյու Յորքում։

Ամուսնությունը գրանցելիս 26-ամյա Էմիլին հագել էր մանանեխագույն տրենչ ու քողով գլխարկ, Սեբաստիանն էլ՝ մուգ գույնի վերնաշապիկ ու երկնագույն տրենչ։ Պսակադրության «վկաներից» էր նաև շունը։



© NEWS.am STYLE