Սիրուշոն՝ առանց դիմահարդարման (ֆոտո)

16:32   7 մարտի, 2018

Սիրուշոն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել իր Instagram-ում։ 31-ամյա երգչուհին իր էջի բաժանորդներին բարի լույս է մաղթել.

Հիշեցնենք, որ Սիրուշոն վերջերս մեկնել է համերգային շրջագայության: Նա ելույթներ է ունեցել եվրոպական մի քանի քաղաքներում, եւ առջեւում համերգներ են սպասվում Միացյալ Նահանգներում: 

Ավելի վաղ Ամստերդամում կայացած համեգից Սիրուշոն մի քանի լուսանկար էր հրապարակել։

««Արմատ» համերգաշարի յուրաքանչյուր համերգի ժամանակ աշխատում ենք ամբողջովին նոր ստեղծագործական կազմի հետ կախված նրանից, թե որ երկրում է անցկացվում համերգը. ընդգրկում ենք այդ երկրի երաժիշտներին, պարախմբերին և տեխնիկական անձնակազմին։ Այս համագործակցությունը շատ ավելի հուզիչ ու բնական է դարձնում համերգը և ցույց է տալիս, որ ունենք ամուր «Արմատներ»` աշխարհի որ մասում էլ լինենք»,- գրել էր երգչուհին լուսանկարներին կից:



© NEWS.am STYLE