Քայլի Ջեներին՝ աչքի տակ կապտուկով, տեսել են Մայամիում

18:01   7 մարտի, 2018

Քայլի Ջեներն իր բոյֆրենդ Թրևիս Սքոթի հետ Մայամիում է, որտեղ 25-ամյա ռեփերը մի քանի համերգ է տվել քաղաքի գիշերային ակումբներում։

Այսօր հյուրանոցից դուրս գալու պահին Քիմ Քարդաշյանի 20-ամյա քրոջն ու երաժիշտին նկատել են պապարացիները։

Դատելով լուսանկարից ու նաև այդ նույն պապարացիների խոսքերից՝ Քայլիի աչքի տակ կապտուկ կար ու նա անընդհատ թաքցնում էր դեմքի այդ մասը։

Զույգը հյուրանոցից դուրս է եկել առանձին -առանձին, մոտեցել մեքենային ու հեռացել։

Ի դեպ, նրանց դուստրը՝ Սթորմին, ծնողների հետ չէր։ Հիշեցնենք, որ օրերս Քայլի Ջեները առաջին անգամ ցույց էր տվել իր դստեր՝ Սթորմիի դեմքը։

Here she is! Kylie Jenner has shared a first look at Stormi's face. The 20-year-old reality TV siren took to Snapchat to post a short clip of the little girl she welcomed in February with beau Travis Scott

Քայլի Ջեները հրապարակել էր փոքրիկ Սթորմիի լուսանկարն իր Instagram-ի էջում։ 20-ամյա աստղը լուսանկարն այսպես էր մեկնաբանել․ «Իմ սիրելի դուստրը»։

 



© NEWS.am STYLE