Թամարա Գվերձիթելին համերգ կտա Երեւանում

18:25   7 մարտի, 2018

Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերձիթելին՝ ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:

Թամարա Գվերձիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը հարուստ է նաեւ Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով:

                                          



© NEWS.am STYLE