Վեց սխալ, որոնք կարող են փչացնել քո հարաբերությունները

22:05   8 մարտի, 2018

Կարդում ենք եւ մտապահում: Ամենաքնքուշ հարաբերությունները կարող են փչանալ, եթե մոռանաք վերոհիշյալ պարզ կանոններից թեկուզ մեկը. 

1. ՄԻ ՓՈՐՁԻՐ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՆՐԱՆ

Հիշիր. իդեալական մարդիկ չեն լինում: Մի սպասիր նրա բնավորության մեջ արմատական փոփոխությունների: Մի բան է նրան հիշեցնել, որ հարդարի անկողինը: Իսկ փորձել ազդել նրա բնավորության այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են ամաչկոտությունը կամ դյուրագրգռությունը, մեկ այլ բան է: Նախ` դու հազիվ թե կարողանաս ինչ-որ բան փոխել եւ երկրորդ` այդ գործընթացում դուք միմիայն կսառեք իրար հանդեպ: 

2. ՆՐԱՆ ՄԱՏՆԱՆՇԵԼ ԻՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նույնիսկ եթե նրանց հետ փոխըմբռնում չունես, քո տղամարդու ուշադրությունը մի բեւեռիր իր ազգականների թերությունների վրա: Դա ընդամենը ավելորդ լարվածություն կստեղծի: 

3. ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՆՐԱՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԴ

Եթե նույնիսկ սրճարանում նրա ծնկներից չես իջնում եւ անընդհատ ուզում ես համբուրվել, դա կարող է շփոթեցնել ոչ միայն շրջապատում գտնվողներին:  Նրա համար եւս դա կարող է  անհարմարավետ լինել, նույնիսկ եթե չի ասում այդ մասին: Բացի այդ, նման պահվածքը զույգի հարաբերություններում իրական մտերմության պակասի մասին է վկայում: Ուշադրության ցուցադրական նշաններով ոմանք փորձում են փոխհատուցել ջերմության բացակայությունը: Այնպես որ, նրա ձեռքը բռնիր, թեթեւակի համբուրիր, երբ դա տեղին է, իսկ մնացածը պահիր ննջարանի համար:

4. ՆՐԱ ՀԵՏ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՎԻՃԵԼ 

Այդ դեպքում ավելի լավ է չափից ավելի հաճախ համբուրվել: Անհարմար կլինի ոչ միայն ձեզ համար, այլեւ շրջապատում բոլորի: Եթե պետք է ինչ-որ բան քննարկել, դա առանձին արեք: 

5. ԵՐԲԵՔ ՉՎԻՃԵԼ

Մի օր անպայման ի հայտ են գալիս տարաձայնություններ եւ դրանց քննարկումը հարաբերությունների առողջ մասն է:  Առանց վեճերի չի կարելի փոխզիջում գտնել: Ուղղակի մի կենտրոնացիր դրա վրա, ընդհարումը ամբողջ օրվա իրադարձություն մի դարձրու: 

6. ԼՌԵԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ 

Քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, բայց դու լռում ես: Նա չի կարողանում կարդալ քո մտքերը: Եթե խնդիր է ի հայտ եկել, պետք է քննարկել այն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ զույգերը քիչ են վիճում, երբ միասին են լուծում խնդիրները, ոչ թե իրենց զգացմունքները փակի տակ են պահում: Եվ մի մոռացիր ասել. «Ես քեզ սիրում եմ»: Հույզերն արտահայտելը` եւ դրական, եւ բացասական, կարող է ամրապնդել հարաբերությունները: 

Աղբյուրը` Kleo.ru



© NEWS.am STYLE